Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերիցս մեկի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ)։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:
Այս մասին հատնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։