Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,
Ավանդապես հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։ Շնորհավորում եմ ոլորտի մասնագետներին և բոլոր աշխատակիցներին:
Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալն են և որոնց քրտնաջան աշխատանքի շնորհիվ #հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը:
Այս ճյուղի կարևորությունն ու նշանակությունը հատկապես ցայտուն երևաց կորոնավիրուսյան համավարակի պայմաններում, երբ բնագավառը ցուցաբերեց բացառիկ կենսական տոկունություն։ Պետությունն էլ իր հերթին ամեն քայլ ձեռնարկեց այդ ընկերությունների բնականոն գործունեությունն ապահովելու համար։
Հարգելի’ մասնագետներ,
Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կարողություններ և նվիրում։ Շնորհիվ ձեր պատասխանատվության ու գիտելիքների, դուք պահպանում եք Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու ապահովում կայուն զարգացում։ Մեր հանրապետության համար օրակարգային է ոլորտի արդիականացումը, գրագետ ու ռացիոնալ շահագործումը, ինչին ուղղված փոփոխությունները արդեն նախաձեռնվել են և կշարունակեն իրականացվել։ Իսկ այդ գործն անհնար է առանց Ձեզ։
Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն և նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր ընտանիքներին: