Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից եկեղեցական համալիրի տարածքում այսօր կմեկնարկի հայկական ծիրանի բաշխման բարեգործական միջոցառում մոսկվացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Ինչպես հայտնի է, հայ առաքելական եկեղեցին այս կիրակի նշում է տիրոջ պայծառակերպության (Վարդավառ) տոնակատարությունը: