Ֆուդ սիթիի ֆեյսբուքյան էջի վարկանիշն արդեն իջել է 1,9։ Հաճախորդները դժգոհում են, որ սուպերմարկետում հայկական ծիրան չկա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ բացասական Review-ներն այնքան շատ են, որ էջի համակարգը կախել է:
Հիշեցնենք, որ Food Sity-ում արգելել էին հայկական ծիրան վաճառել: Շուկա մուտք գործել չեն թողել եւ այնտեղից վռնդել են անգամ ՀՀ դեսպանության աշխատակիցներին: Պարզվել է, մթերքի այդ շուկայի սեփականատերերը ադրբեջանցիներ են: Հայկական համայնքի ու ֆեյսբուքահայերի աջակցությամբ թույլ չտրվեց հայակակն ծիրանը փչանա ու ոչնչանա, վաճառքը կազմակերպվեց այլ հատվածում, գործարար Սամվել Կարապետյանը կազմակերպել էր հայկական բեռնատարների մուտքը մեկ այլ շուկ՝ առանց տարածքի համար վճարի: Հայկական ծիրանը շատ արագ սպառվեց, տարածքում են արդեն նոր բեռնատարներ՝ հայկական սալորով ու այլ մթերքներով:
armtimes.com