Ադրբեջանի պետական նավթագազային «Սոկար» ընկերությունը դիմել է Արևմուտքին էներգառեսուրսների արտահանման հարցում օգնության համար, քանի որ Ադրբեջանից Վրաստան խողովակաշարերը գտնվում են հակամարտության գոտուում: Այս մասին հաղորդում Է Reuters-ը:
SOCAR ընկերության ներդրումների և մարքեթինգի ղեկավար Էլշադ Նասիրովը ելույթ ունենալով կասպիական քաղաքական կենտրոնի խորհրդաժողովում հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել SOCAR-ի ենթակառուցվածքի մոտ, հակտապես « Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի, «Բաքու-Սուպսա» նավթամուղի, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարների հատվածում: Նասիրովը նաև նշել է, որ տրանսադրիատիկ խողովակաշարը, որը Հարավային գազային միջանցքի վերջին հատվածում է ներառում է նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող երկու այլ խողովակաշարեր:
«Մեր գործընկերներին կհրավիրեմ Վաշինգտոն քննարկելու և ներկայացնելու, թե որքան կարևոր է այդ տարածաշրջանը, և պետք է մտածել, թե ինչպես ապահովել այդ տարածքների ռազմական և ֆիզիկական անվտանգությունը»,- ասել է Էլշադ Նասիրովը:
Հիշեցնենք, որ երեկ Տավուշում հերթական ճեպազրույցի ժամանակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի փորձագետները նշում են, որ Հայաստանը ցանկանում է հարվածել իրենց ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ասաց, որ դա Ադրբեջանի կրած պարտությունից հետո նոր քարոզչական թեզ է արտաքին լսարանին ուղղված
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է:
«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:
auroranews.am