Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին. Արայիկ Հարությունյան

Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին. Արայիկ Հարությունյան

YNkeroj shirimin

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր մի խումբ ընկերներով այցելել ենք մեր մարտական ընկերոջ՝ Արթուր Օհանյանի շիրիմին և ծննդյան 45-ամյակի առթիվ հարգանքի տուրք մատուցել:

Արթուրը 3-րդ մոտոհրաձգային գումարտակի 9-րդ վաշտի հրամանատարն էր, ով հայտնի էր «Փոքրիկ» մականունով: Բայց այն ոգին, որ Արթուրն էր կրում, ոչ միայն հզոր էր, ալյև՝ վարակիչ: Նրա անմիջական հրամանատարությամբ տղաները սխրանքներ էին գործում: Իսկ մարտերի մեծ մասն առաջնորդում էր չապաքինված վերքերով:

Արթո՛ւր ջան, կյանքիդ թելը կտրվեց, երբ դեռ 20 տարեկան էիր, երբ դեռ չէիր հասցրել ամուսնանալ ու վայելել ընտանիքի ու զավակի բերկրանքը: Բայց քո տեսակն անմահ է մեր շարքերում, քանի որ գենիդ կրողը քեզ ծնած հայ ժողովուրդն է:

Հիշատակդ անմար է մեր սրտերում…

Հ.Գ.

Այսօր իմ հրամանագրով Արթուր Օհանյանը հետմահու պարևատրվեց «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով: