Այսօր ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի` ՀՀ ԶՈւ անօդաչու սարքերը գիշեր փորձել են հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, բայց ոչնչացվել են։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ–ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։
«Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ առաջինը մենք կտեղեկացնեինք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։