2021-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ քարտային եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով:
Բանկային քարտը կտրամադրվի և կսպասարկվի անվճար։
2021 թվականի հունվարի 1-ից «Հայփոստի» կողմից կգործարկվի կենսաթոշակների վճարման էլեկտրոնային նոր համակարգ՝ վճարման ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու համար։