Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ. Աննա Հակոբյան

21.07.2020 17:18

Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։

Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։

Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

Նրանք, թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։

Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են։????

Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։

21.07.2020 17:50

Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։

Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից։