Իսպանիայից Հայաստանին աջակցությունները շարունակվում են։ Մեր երկրին իր անվերապահ աջակցությունն է հայտնել Իսպանիայի ԿՈՆՏԻԳՈ ՍՈՄՈՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ (CONTIGO SOMOS DEMOCRACIA- ՔՈ ՀԵՏ ՄԵՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ) կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան (José Jose Enrique Aguar Vila): Թվիթերյան և ֆեյսբուքյան իր էջում նա գրել է՝ «Իմ ողջ աջակցությունը խաղաղասեր հայ ժողովրդին։ Երրորդ երկրների միջամտությունը կարող է խախտել զարգացող տարածաշրջանի անդորրը»։ Հիշեցնենք, որ Խոսե Էնրիկե Ագուար Վիլան տարիներ առաջ Վալենսիայի շրջանային խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու միջնորդագիր էր ներկայացրել, որը, ցավոք, դրական արդյունք չունեցավ՝ որոշ կուսակցությունների դեմ և ձեռնպահ քվեարկելու պատճառով։ Նշենք նաև, որ կուսակցության արտաքին հարաբերությունների գլխավոր կետերից մեկն է՝ «Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը՝ միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո»։