Երիտասարդը փորձել է կատարել ինքնավնասման փորձ. տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքի մոտակայքում ինքնասպանության փորձ է կատարել Գյումրու մի բնակիչ (ծնված 1993 թ.) :

Ըստ «Ցայգ»ՀԸ «Այսօր» լրատվականի տեղեկությունների, երիտասարդը ազգությամբ հույն է։ Նա փորձել է կախվել ծառից, ինչպես նաև կատարել է ինքնավնասման փորձ։ «Գյումրի» ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու համար։