Ոստիկանները բերման են ենթարկել օրնեքով գող «Ժիրոյի» մերձավոր «Յայա» -ին

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեաական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ) ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Մալաթիա վարչական շրջանում իրականացրել են հատուկ օպերացիան։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: 

 

Նշված օպերացիայի շրջանակում Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել 3 հոգի, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Յայա» մականվամբ 39-ամյա Արմեն Գրիգորյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի օրենքով գող «Ժիրոյի» մերձավորներից է։