Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։
Երևանի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ևս 64 ընտանիք կապրի նորակառույց, հարմարավետ ու լուսավոր բնակարաններում: Սիսակյան 3 հասցեում կառուցված շենքում բնակարանամուտ էր:
Հայրապետյանների ընտանիքին նոր բնակարանի բանալին ու սեփականության վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համայնքի միջոցներով կառուցված նոր շենք կտեղափոխվեն Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները ։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարցն է լուծում, այլև առաջին հերթին՝ անվտանգության։
Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։