Ամերիկյան ռազմածովային տրանսպորտային ARC Endurance նավը զորքերով մտել է Հունաստանի հյուսիսային Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ: Նավի վրա հունական դրոշի կողքին բարձրացված է եղել նաև բյուզանդականը:
Հունական City Times պորտալին հետաքրքրել է, թե բյուզանդական և հունական դրոշների ցուցադրությունը կապվա՞ծ է արդյոք Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու և հունա-թուրքական հարաբերությունների ընդհանուր իրավիճակի հետ:
Նավը տեղափոխում էր Օդային ուժերի 101-րդ բրիգադի անդամներին՝ հաջակցություն Atlantic Resolve-ի զորավարժությունների, որը ներառում է 9000 ամերիկյան զինծառայող Եվրոպայում:
Հուլիսի 23-ի դրությամբ Ալեքսանդրուպոլիս նավահանգստում է գտնվում նաև ամերիկյան երկրորդ ռազմանավը՝ USNS YUMA-ն: