«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրած պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է մի քրեական գործով: Հավելյալ տեղեկատվություն չենք տրամադրում՝ նախաքննության տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով», -ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին գրություն էր ներկայացրել խորհրդարանի նախագահին:
Սերգեյ Բագրատյանը ԱԺ պատգամավոր է 2017 թվականից: 2017-2019թթ. եղել է խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության անդամ: