Ռուսաստանում ՀՀ դեսպանը խնդրում է չտրվել սադրանքներին և չսրել իրավիճակը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում է տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել՝ ակցիաների համար։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։

Նա նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցնում է, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։

Դեսպան Վարդան Տողանյանը կոչ է անում չտրվել այդ սադրանքներին ու չսրել իրավիճակը։

 

auroranews.am