Հայաստան ներխուժած սելջուկ ասպատակիչների դեմ հայ ժողովրդի հերոսական դիմադրության էջերից.
ԱՊԱՎԻՆԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԱԶԿԻԴ՝
ՍՊԱՐԱՊԵՏ ԹԱԹՈՒԼԻ ՈՒԺՆ ՈՒ ՍԽՐԱՆՔԸ
1054-ին Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկներին Վանանդում հերոսական դիմադրություն ցույց տվեց Վանանդում Կարսի Բագրատունյաց թագավոր Գագիկ Ա-ն։ Սելջուկների դեմ կռվում աչքի ընկավ Թաթուլ Վանանդեցի զորավարը, ով ճեղքելով սելջուկների շարքերը ծանր վիրավորեց Արսուբան ամիրայի որդուն, և արդյունքում իրեն շրջապատած սելջուկների կողմից գերվեց։ Տուղրիլը Թաթուլին ասաց՝ «եթե Արսուբան ամիրայի որդին ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ սպանեն»: Թաթուլը հպարտ ու ինքնավստահ պատասխանեց` «…եթե իմ զարկածն է, ապա չի ապրի»: Եվ այդպես էլ եղավ: Վիրավորը ծանր տանջանքներից հետո մահացավ: Սուլթանը հրամայեց սպանել Թաթուլին, իսկ նրա աջ բազուկը կտրելով՝ ուղարկեց Արսուբան ամիրային, որպես մխիթարություն, թե քո որդին քաջորդու բազկից է մեռել։
Ջուլիան Ձասսո (19-րդ դ. իտալացի գեղանկարից)՝ «Քաջ Թաթուլ Վանանդեցին բռնակալ Տուղրիլի առջև»
Հայաստան ներխուժած սելջուկ ասպատակիչների դեմ հայ ժողովրդի հերոսական դիմադրության էջերից.ԱՊԱՎԻՆԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԲԱԶԿԻԴ՝ …
Опубликовано Gevork Nazaryan Воскресенье, 26 июля 2020 г.