«Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր հերթական նվիրատվությունը կատարեց ՀՀ զինված ուժերին: Այս անգամ զինված ուժերը համալրվեց
- T-170 տեսակի կապիտալ վերանորոգում անցած բուլդոզերներով – 4 միավոր,
- կապիտալ վերանորոգում անցած մինի-էքսկավատորով – 2 միավոր,
- կապիտալ վերանորոգում անցած ամբարձիչով – 2 միավոր
Այս անգամ նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 250.000 ԱՄՆ դոլար:
ՀՀ-ի համար այս կարևորագույն պահին, «Նեյտրոն» ԳԱՄ ընկերությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայկական բանակին:
«Մեր նվիրատվությունները շարունակական բնույթ են կրելու՝ հզորացնելու մեր բանակը և նպաստելու հայկական սահմանների անխախտելիությանը»,- նշում է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Ավագյանը։
banka.info