Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։
Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սևանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ ոչ մի գողություն էլ չի եղել: