Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։
Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։
Ուրախ եմ, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կունենանք նման գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր։