Հուլիսի 27-ին՝ ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արևշատ գյուղի մի բնակիչ վիճաբանության ժամանակ հրացանը պահել է հարևանների վրա, ապա օդ կրակել:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու և բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարևանների ուղղությամբ:
45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին և ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով:
Հրացանն առգրավվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: