ԱՄՆ հանրապետական սենատորները ներկայացրել են լրացուցիչ 1 տրիլիոն դոլար արժողությամբ հակաճգնաժամային փաթեթ, որն ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական վնասների փոխհատուցմանը՝ գրում է BBC-ն:
Աջակցության ծրագրի մեջ ներառված են՝ 100 միլիարդ դոլար կրթօջախներին և մինչև 1200-ական դոլարի օգնություն ամերիկացիներին:
Հանրապետականներն առաջարկը պետք է քննարկեն Դեմոկրատական կուսակցության օրենսդիրների հետ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ ծախսել է ավելի քան 2.4 տրիլիոն դոլար: Միլիարդավոր դոլարներ տրամադրվել են բիզնեսների վերականգնմանն ու ԱՄՆ քաղաքացիներին: Տնտեսագետների կանխատեսումների համաձայն՝ գարնանն ավելի շատ գումարի անհրաժեշտություն կլինի: