Facebook-ը շուրջ 400 հազար դոլար կհատկացնի համացանցում ատելության դեմ պայքարի համար

Facebook սոցցանցը շուրջ 400 հազար դոլար կհատկացնի համացանցում ատելության դեմ պայքարի նպատակով: Ֆինանսավորում կստանա Օնտարիոյի տեխնիկական համալսարանը: Այս մասին ասվում է հաստատության պաշտոնական կայքում:

Ընկերությունը համալսարանի ատելության, նախապաշարումների, ծայրահեղականության հարցերով կենտրոնին է փոխանցելու 500 հազար կանադական դոլար: Գումարն ուղղվելու է Ատելության դեմ պայքարի գլոբալ ցանցին:  

Ցանցի խնդիրն է դառնալու համացանցում ատելության և ծայրահեղականության ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց կանխարգելման համար ռազմավարության փնտրտուքը:

Հաղորդվում է, որ Facebook-ը կենտրոնին վերոնշյալ գումարը կհատկացնի հինգ տարվա ընթացքում:

1lurer.am