Էրդողանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման հարցով դիմել է Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Հայաստանի հետ կապերն օգտագործել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությունը թուլացնելու համար: 

«Պուտինի հետ զրույցում Էրդողանը խնդրել է Հայաստանի հետ իր կապերն օգտագործել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու համար»,- CNN Turk-ի եթերում հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Թուրքիան ամեն կերպ լարում էր իրավիճակը՝ հայտարարելով Բաքվին անվերապահ ու լիարժեք ռազմական աջակցության մասին, իսկ հետո դիմեց Պուտինին՝ խնդրելով իրավիճակը կայունացնել:

 

aurranews.am