Բարձր միավոր ստացած և բուհեր չընդունված դիմորդները ԵՄՀ հեռակա համակարգում կարող են սովորել անվճար կամ զեղչով

Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով (50% զեզչի հնարավորությամբ), իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն ԱՆՎՃԱՐ։ Հեռակա համակարգում սովորող բոլոր դիմորդները կստանան հնարավորություն մասնակցելու առկա համակարգի դասերին՝ լիարժեք օգտվելով առկա համակարգում ուսումնառելու հնարավորությունից։  

Ուսման վարձի արտոնություններ ըստ միասնական քննության արդյունքների սահմանված են նաև երկկողմանի ծնողազուրկ դիմորդների, հաշմանդամություն ունեցող դիմորդների, վերջին 2 տարում բանակից զորացրված դիմորդների, սահմանամերձ բնակավայրերից դիմորդների, միակողմանի ծնողազուրկ դիմորդների, հեռավոր (120 կմ  և ավելի) բնակավայրերից դիմորդների համար։  

Հավելյալ տեղեկատվություն տեղադրված է Եվրասիա միջազգային համալսարանի կայքէջում:

 

armtimes.com