Հուլիսի 29-ին, ժամը 12։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջից քաղաքացի է նետվել։
Ոստիկանության աշխատակիցները տեղում են։ Նախնական տեղեկատվության համաձայն քաղաքացին ցույց է տալիս կենդանության նշաններ․ փրկարարների օգնության կարիք չկա։