Հուլիսի 30-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Mercedes CLS 350 մակնիշի 55 ՕՕ 606 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Մարտիրոսյանի վարած Mercedes E320 մակնիշի 55 MM 565 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes E320-ն էլ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու վրա տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
shamshyan.com