Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Կողմերը փոխադարձ շնորհավորանքներ են հայտնել մուսուլմանական Կուրբան բայրամ տոնի կապակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահականը։
Նշվում է, որ երկու երկրի ղեկավարները գոհունակությամբ են արձանագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների օրեցօր զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։
Էրդողանը և Ալիևը նշել են, որ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ լայնածավալ զորավարժությունները «բարեհաջող կերպով են ընթանում»։ Նրանց համոզմամբ՝ այդ զորավարժությունները երկու երկրների «բարեկամական և եղբայրական հարաբերությունների մեկ այլ դրսևորում են»։
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական սահմանային վերջին զարգացումներին, Էրդողանին հայտնել է, որ «բարձր են գնահատում Թուրքիայի վճռական աջակցությունն Ադրբեջանին»։