Օգոստոսի 3-ին, ժամը 06։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Ա․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: