Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Վազ 2102 և Վազ 2104 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մեկից սկսվել է բենզինի արտահոսք, և վթարի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ապահովում են, որպեսզի քաղաքացիները ծխախոտով չմոտենան ավտոմեքենային և տաշտը դրել են ավտոմեքենայի տակ, որպեսզի թափվող բենզինը լցվի այնտեղ։ Վարորդները 30 րոպե ահազանգել են ապահովագրական ընկերություն, սակայն մինչև այս պահը ԱՊՊԱ-ի ոչ մի ներկայացուցիչ չի ժամանել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com