Բելառուսի նախագահի ընտրությունների նախաշեմին Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի խորհրդարանին ու ժողովրդին ուղղված ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը վախենում է Բելառուսը կորցնելուց:
«Ռուսաստանը վախենում է մեզ կորցնելուց, քանի որ բացի մեզնից Ռուսաստանին իրապես մոտ դաշնակիցներ չեն մնացել: Արևմուտքն էլ վերջին շրջանում առավել առարկայական հետաքրքրություն է ցուցաբերում մեր նկատմամբ: Չինաստանն էլ լրջորեն հույս է դնում իր ընկերոջ կայունության վրա»,-հայտարարել է Լուկաշենկոն: