Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:
Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:
Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:
Բժիշկները վիճակը գնահատում են ծանր: