Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել

Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում: Այս մասին տեղեկացել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից: 

Կառավարության նիստի ընթացքում այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- ասաց Փաշինյանը: