Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն միևնույն ժամանակ հաստատել, որ 2013 թվականին նավը Բաթումից ամոնիումի նիտրատ է փոխադրել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում:
Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ծովային տրանսպորտի գործակալությունը նշել է, որ ամոնիումի նիտրատը Վրաստանի կողմից արտահանվող հիմնական ապրանքներից է, և որ այդ բեռը 7 տարի առաջ ուղարկվել է Բաթումի նավահանգստից, Մոլդովայի դրոշի ներքո նավարկող Rhosus նավով։
«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան մտնում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,-հայտնել են Վրաստանում։
auroranews.am