Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասավ 13-ի։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Մեր տեղեկություններով` 13 հայ է մահացել, սակայն կան նաև մահացածներ, որոնց ինքնությունը դեռ չի ճշտվել»,– ասաց նա։