Ախալքալաքի փողոցները վերահսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր և հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հայտնում է akhaltskha.net-ը:
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսկիկ Ամիրանաշվիլու խոսքերով՝ իրավիճակը վերահսկելի է։
«Սա քրեական գործ է: Եղել է սպանության փաստ: Դրանից հետո սպանվածի հարազատները այրել են մի քանի տներ: Այս պահի դրությամբ ոստիկանությունը լիովին վերահսկում է իրավիճակը»,- ասել է Բեսիկ Ամիրանաշվիլին:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի (կանխամտածված սպանություն) և 236-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածներով: