Հրապարակվել են երեկ՝ օգոստոսի 8-ին, Ախալքալակում տեղի ունեցած սպանության բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում հրազենային վնասվածքից մահացել էր Կուլիկամ գյուղի բնակիչ Վ.Միրանյանը:
Սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել էր:
Միջադեպից հետո քաղաքում անկարգություններ են տեղի ունեցել, հրդեհվել էր մեկ հյուրանոց եւ 4 տուն: Բացի այդ, վնասվել էին բազմաթիվ ավտոմեքենաներ: