ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ իր տեղեկություններով Գասպարյանին ձերբակալելու համար Երևանից ոստիկանության օպերխումբ է շարժվել:
«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ Աթանեսյանը հայտնել էր, որ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: