Երեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վահե Սարոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արգել գյուղի գերեզմանատան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարոյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Շամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներն այնուհետև Չարենցավան բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի
shamshyan.com