Տավուշի մարզի Չինարի գյուղում հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանն արդեն ապաքինվել է: Այս մասին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:
«Այս պահին նա գյուղի մեջ կանգնած է, նրա հետ ամեն ինչ նորմալ է»,- ասաց գյուղապետը:
NEWS.am-ը զրուցել է վիրավորում ստացած Արամայիս Հովակիմյանի հետ, որը վստահեցրեց, որ իր հետ ամեն ինչ լավ է. «Շատ թեթեւակի ցավեր ունեմ, բայց դրանց ուշադրություն չեմ դարձնում, ի շնորհիվ մեր բժիշկների արդեն լավ եմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նրա մոտ առկա էր մարմնի մակերեսի մոտ 10%-ի այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: