Սերբիայում Ադրբեջանի դեսպանը բերման է ենթարկվել

Սերբիայում բերման է ենթարկվել Բալկանյան երկրում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Տեղեկության համաձայն, Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու և այլ իրավախախտումներ կատարելու համար:

Իրականացվող քննության շրջանակում Էլդար Հասանովը բերման է ենթարկվել որպես կասկածյալ:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am