Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն կարող է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Հայաստան

Սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կարող են կանոնավոր չվերթներ սկսել ԱՊՀ երկրների մեծ մասի, այդ թվում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կայունացել է: Բացի դրանից, արդեն սեպտեմբերից Ռուսաստանը մտադիր է սկսել կորոնավիրուսի պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն:

Համաճարակային իրավիճակը լավանում է նաև Համագործակցության երկրներում: Ընդ որում, այդ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութ ձեռք բերել, ինչը ևս կօգնի վերականգնել մարդասիրական ու գործնական կապերը Ռուսաստանի հետ:

 

armlur.am