«Առաջին լրատվականի» եթերում Նվեր Մնացականյանի հետ զրույցի շրջանակներում զրուցել ենք որպես Շրջակա միջավայրի նախարար՝ իմ տասնօրյա պաշտոնավարման ընթացքում գույքագրված խնդիրներից, ոլորտում տասնամյակներ կուտակված հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերից ու մեկնարկող գործընթացներից։
✅Սևանը կորցնելու վտանգի առաջ ենք, ազգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Խնդրի լուծման համար քաղաքական կամքի կարիք կա․ լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր:
✅Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է։ Դրանք բոլորը ենթակա են ապամոնտաժման և քանդման։