Լիբանանի խորհրդարանը հաստատել է երկրում արտակարգ դրության ռեժիմը, որի համաձայն ընդլայնվում են Լիբանանի Զինված ուժերի լիազորությունները: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:
Կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել էր արտակարգ դրություն՝ կապված Բեյրութի պայթյունի հետ, որի հետևանքով մահացել էր ավելի քան 200, վիրավորվել՝ 6 հազար մարդ:
Լիբանանում արտակարգ դրության ռեժիմը երկրի Զինված ուժերին հնարավորություն է տալիս զսպել խոսքի, հավաքների, մամուլի ազատությունը, ինչպես նաև մուտք գործել տներ ու ձերբակալել ցանկացած քաղաքացու, որը կսպառնա անվտանգությանը:
Իրավապաշտպան կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնել երկրում արտակարգ դրության ռեժիմի հաստատման կապակցությամբ: