Վերջերս պաշտոնանկ արված Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամդեյարովին արգելել են երկրից դուրս գալ: Այս մասին հաղորդում է regionmonitor.com-ը՝ վկայակոչելով Gununsesi.info-ին։
Նշվում է, որ երկրից դուրս գալու արգելքը Մամեդյարովի վրա դրվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում վերջերս երկրի պետանվտանգության ծառայության կողմից սկսված հետաքննության հետ կապված։
Կայքի աղբյուրը հայտնել է, որ Մամեդյարովը դեռ պետք է պատասխանի հետաքննության մի շարք հարցերին։
1lurer.am