Համեցեք Բուռչոի մոտ. «Հին Ֆայտոն» ռեստորան

Ավելի քան 40 տարվա խոհարարական փորձ ունեցող Ռազմիկ Դանիելյանը ( նույն ինքը Բուռչոն ) պատրաստ է նորից ուրախացնել մեր քաղաքացիների քաղցած ստամոքսները իր անկրկնելի ճաշատեսակներով, որոնց համն ու հոտը կգրգռեն ամենա քչակեր մարդու ախորժակը։
Ընթացքում կուտակված փորձն ու խոհարարական լավագույն ավանդույթները պահպանելով, «Հին Ֆայտոն» անվանումով ռեստորանն, վերափոխվելով, վերադառնում է «Բուռչոյի Մոտ» ռեստորանի համին և ավանդույթներին ։ Եվ ահա հյութալի և ախորժալի խորտիկներ պատրաստող անկրկնելի խոհարար, շատերիս հայտնի Ռազմիկ Դանիելյանը նույն ինքը՝ Բուռչոն սպասում է մեր համեղ ուտելիքներ սիրող և շատ սիրելի բոլոր քաղաքացիներին «Հին Ֆայտոն» ռեստորանում։
077-33-34-35