Էստոնիայում հանդիպումից հետո Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որի համաձայն «պետք է անցկացվի թափանցիկ քվեարկություն՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ»:
Բալթյան երկրները Բելառուսին հորդորել են նաև ազատ արձակել քաղբանտարկյալներին ու բերման ենթարկվածներին: