Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ. Ռոմանոս Պետրոսյան

Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ

?Աշխատանքային հանդիպում֊քննարկում անցկացրեցի «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։

➡️Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։
Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։

➡️Ազգային պարկի ղեկավար կազմի և աշխատակիցների առջև առաջնային խնդիր եմ դրել օրենքի գերակայության վերականգնումը:

Ներկաներին հավաստիացրի, որ չկա ու չի կարող լինել որևէ արտոնյալ, ով իրավունք կունենա կամայականորեն օգտագործել ազգային հարստությունը՝սեփական, նեղ անձնական շահերի համար։

Հայաստանի Հանրապետությունում անտառները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ յուրաքանչյուր ապօրինություն, որ վնասում է շրջակա միջավայրին և բնությանը՝ պատժվի #օրենքի_ուժով և ողջ խստությամբ։