Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանն ազատվել է Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Մովսեսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Գևորգ Մովսեսյանը Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. մայիսի 22-ից: