Բելառուսի պետական հեռուստատեսության մի շարք աշխատակիցներ թողել են իրենց գործերը և միացել փողոցի բողոքի ցույցերին, որոնքպաշտոնական հեռարձակողը խուսափում է լուսաբանռել:
«Մենք ամաչում ենք, որ տեղի են ունենում տեղեկատվության կրճատումները, միայն մեկ կողմն է ցուցադրվում», — ասում է Ալեքսանդր Վավիլովը, ով աշխատում է որպես օպերատոր:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում ցուցարարները մեղադրում են ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ, չկարողացավ ցրել օրեր շարունակ փողոց դուրս եկած ցուցարարներին՝չնայածնրանց դեմ անվտանգության ուժերիկոշտ արձագանքին:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվիատլանա Տիխանովսկայան, ովխիստ ճնշման ներքո փախել էր հարևան Լիտվա, ուրբաթ (օգոստոսի 14-ին) կոչ արեց ավելի շատ բողոքի ակցիաներ անցկացնել և սատարել ընտրությունների վերահաշվարկի պահանջի գաղափարին:
Լուկաշենկոն ասել է, որՌուսաստանից հավաստիացրել են, որն անհրաժեշտության դեպքում բազմակողմանի աջակցություն կտրամադրեն Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար,նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո:
Երկու նախագահները խոսել են, երբ տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս էին եկել Մինսկի փողոցներ ՝ Լուկաշենկոյին կրկին հորդորելով հեռանալ:
amerikayidzayn.com